adj.

clever, capable;
— լինել, to be capable, cf. Ատակել.

adj.

(լծ. տոկ. տոկուն) Կարող. ատիկօղ. եւ Զօրաւոր. դիմացկուն.

Կրօնաւորութիւն եւ ատակ ժուժկալութիւն. (Փիլ. քհ. ՟Ժ՟Բ։)

ԱՏԱԿ ԼԻՆԻՄ, կամ ԱՏԱԿ ԵՄ. որ եւ ԱՏԱԿԵԼ. ռմկ. ատիկել δύναμαι possum. Կարել. զօրել. ձեռնհաս կամ բաւական լինել. իշխել. բաւել.

Վասն ոչ լինելոյ ատակ ղաղխեցելոյն կարել փեռեկել մածուածս. (Պիտ.։)

Չէր ատակ կշտամբել. (Եւս. քր. ՟Ա։)

Ոչ զի չիցէ ատակ վերին թագաւորութեան առնուլ վրէժս։ Չէ ատակ ասել. (Սեբեր. ՟Բ. ՟Գ։)

Չեմք ատակ այնպիսի ինչ ճգունս յանձին ունելոյ. (Ոսկ. եբր. ՟Է։)

Ոչ լեալ ատակ որսորդացն (ըմռնել). (Ոսկիփոր.։)

Իսկ ՛ԶԱՏԱԿ, ՛ՅԱՏԱԿՍ. այսինքն Զյատակ, Ի յատակս. տե՛ս ի տառն Յ։

Պարսից թագաւորն պատերազմէր ընդ հնդկացն եւ ընդ սիդացոց եւ ընդ հաբաշիսն. եւ ոչ էր ատակ նմա առ վիրս (այսինքն ատիկել). ( Պտմ. վր.։)

• (ի-ա հլ. ըստ ՀՀԲ, անհոլով ըստ ՆՀԲ) «կարող, ընդունակ, ձեռնհաս» Եւս. քր. ա. 65. Սեբեր. բ. գ. Ոսկ. Եբր. է. ոչ էր ա-տակ նմա «ժամանակ չունէր» Պտմ. վր. 73. որից ատակել «կարենալ, ժամանակը բաւել միջոց ունենալ» Փիլ. Խոր. ատիկել նոյն նշ. Վրք. հց. ա. 509. Վրդն. առ. 309. անա-տակ «անկարող, անճարակ» Վրք. հց.։

• = Պհլ. *atak «կարող» բառից, որ յառա-ջանում է *ati-tavaka->*atavaka ձևից և որ երևան եկաւ մանիք. պհլ. *'δwγ «կարող» ձևով. կազմուած է tu, tav «զօրել, կարո-ղանալ» արմատից (ընդարձակ տե՛ս թաւ բառի տակ)։ Բառիս կազմութեան և v ձայ-նի սղման համար հմմտ. պհլ. astānak «թուլութիւն, տկարութիւն» <*us-tāvana-«անուժ», attān<*ati-tā̄vana «ուժեղ, կարող, ընդունակ», stav «տկար»<*us-tavah «ու-ժից զուրկ» պրս. sutūh «նեղասրտեալ և ձանձրացեալ»<*us-tava-ϑa, պրս. [arabic word] kó-tāh «կարճ, տկար»<*kauta-tāva-ϑa և վեր-ջապես պրս. mī tuvānam «կարող եմ» >ժող. mi tūnam.

• Հներից Վանակ. հաւատ. արմատը դը-նույմ է ատ. որով հաւատ բառի մեկնու-թեան մէջ ասում է. «Հաւատն լոյս, հաւն սկիզբն, և ատն՝ զօրութիւն գործոյ»։ ՆՀԲ լծ. տոկ, տոկուն և թրք. հաթտ (ի-մա՛ արաբ. hadd «սահման, համառձա-կութիւն»). վերջին համեմատութիւն ռռած է աւօտ բառի տակ։ Goscheς22 հա մեմատում է փռիւգ. Aδαγεοῦ ❇eus Hermaphroditus' աստուածութեան հետ, որի անունը աւանդում է Հեսիքիոս, Go-šche գտնում է, որ «Աստուած նշանա-կութիւնը յարմար է համեմատելու «կա-րող» իմաստի հետ»։ Bötticher, Arica

• 31 ատակել, փռիւգ. attaqus «բուծ» և պրս. takka ձևերը իրար հետ է համե-մառում։ Laqarde. Urgesch. 312 արմա-տը դնում է tak։ Հիւբշ. 110 մերժում է կցել պհլ. tag (=tak) «զօրեղ, քաջ» բա-ռին։ Հիւնք. տակ, յատակ բառից։ Bar-tholomae IF38 (1917-20), էջ 47 փո-խառեալ է դնում միջին իրան. *attāk «կարող» մի ձևից, իբր < *ati-tauāk։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 73 պրս. [arabic word] tak «յատակ, բուն, հիմ» բառից, իբր թէ «բանիբուն»։ Ուղիղ մեկնութիւնը, որ ենթադոել էր Bartholomae IF 38, 47, վերի ձևով լրացրեց Nyberg, Hilfsbuch 2, 24 և 208, Meillet BSI. л 10а. 46 տալիս է նորագիւտ *'δwγ ձևը, որ կարդում է ätavaka-։

• ԳՒՌ.-Վն. ատակ' «ատակ, յարմար», Ննխ. ադագ «պարապ՝ յարմար՝ տրամադրե-լի ժամանակ», Երև. ատակէլ, Մն. Ննխ. ա-դիգէլ, Խրբ. ադըգիլ, Ակն. Շիր. Սվ. ադգէլ «գործերը վերջացնելով հանգստանալ, պա-րապ ժամանակ՝ միջոց ունենալ», Ակն. ադ-գութին, Ննխ. ադագում, ադէգում «յարմար՝ ազատ կամ պարապ ժամանակ, միջոց»։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Ազատակ

Ազատական, ի, աց

Ազատականութիւն, ութեան

Ազատակին, կնոջ

Ազատակից, կցի, կցաց

Ազատակոյտ

Ազատակրօն

Աղքատակերութիւն, ութեան

Այպնակատակ գուսան

Այպնկատակ լինիմ

Անապատական, ի, աց

Անապատակեաց

Անատակ

Անթատակ

Անխրատական

Անկատակ

Անհամեմատական

Անհատական, ի, աց

Անհպատակ

Անհպատակութիւն, ութեան

Voir tout